Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ԲՀԿ նախագահի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունը

ԲՀԿ նախագահի հրավիրած աշխատանքային խորհրդակցությունը
07.12.2014 | 14:42

ԲՀԿ խմբակցության պատգամավորներն ու համաժողովրդական շարժման գրասենյակների ներկայացուցիչները, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել, որի ընթացքում ամփոփվել են գրասենյակների կատարած աշխատանքներն ու քննարկվել առաջիկա ծրագրերը: Անդրադարձ է կատարվել երկրում ստեղծված տնտեսական իրավիճակին ու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:
Հանդիպման շրջանակներում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտնել է իր դիրքորոշումն ու տվել համարժեք գնահատականներ: Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը՝ ԲՀԿ նախագահը հայտարարել է, որ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ համաժողովրդական շարժումն օրեցօր նոր թափ է հավաքում. ժողովրդի՝ սպասվածից մեծ ոգևորությունը պարտավորեցնում է չսխալվել և հուսախաբ չանել:
«Ապրել բարեկեցիկ կյանքով, ունենալ արժանապատիվ ապագա. այս նպատակն է, որ յուրաքանչյուր օր համաժողովրդական շարժման շուրջ է համախմբում առավել մեծ թվով քաղաքացիների: Նրանք բոլորն իրենց կյանքում փոփոխություններ են ուզում»,- ասել է Գագիկ Ծառուկյանը:
Սկիզբ առած համաժողովրդական շարժումն իր առջև խնդիր է դրել հասնել արմատական փոփոխությունների ու նոր իշխանության ձևավորման: Այդ ճանապարհին ակտիվ մասնակցություն ունենալու վճռականություն են հայտնում ոչ միայն քաղաքական տարբեր ուժեր, անհատներ ու բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, այլև սփյուռքում բնակվող հարյուր հազարավոր հայեր:
«Ծառուկյան ազգանունը չի վաճառվում, փոխանցեք ժողովրդին, որ իմ հանդեպ ունեցած անվերապահ վստահությունն ու հավատը մինչև վերջ պահպանելու եմ»,-դիմելով թիմակիցներին՝ ասել է կուսակցության նախագահը:
«Սա բոլորիս պայքարն է՝ հանուն բարեկեցիկ ապրելու իրավունքի, հանուն Հայաստանի զարգացման»,- իր խոսքն ամփոփել է Գագիկ Ծառուկյանը՝ վստահ լինելով, որ համաժողովրդական շարժումը չի պարտվելու:

Դիտվել է՝ 1206

Մեկնաբանություններ